«Ես դրա վերաբերյալ առանձնահատուկ մեկնաբանություն չունեմ»,- այսպես է պատասխանել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն իրեն ուղղված հարցին՝ Ադրբեջանի սահմանին Իրանի զորավարժությունների առնչությամբ Միացյալ Նահանգներն ի՞նչ մեկնաբանություն ունի։
«Իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել և հստակ նշել ենք, որ շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, որտեղ մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որպեսզի թուլացնենք լարվածությունը այդ երկու երկրների միջև»,- ասել է Փրայսը: