Բաքուն և Անկարան համատեղ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանում: Համաձայն 2021 թվականի գործողությունների համատեղ ծրագրի, անցկացվել են մարտավարական վարժանքներ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական անձնակազմի մասնակցությամբ, ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Զորավարժությունների հիմնական նպատակներն են եղել՝ բարելավել փոխգործակցությունը և բարձրացնել երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումների մարտունակությունը, զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու հմտություններ, օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների շրջանում նախաձեռնողական և կառավարման հմտություններ:
Զորավարժությունների ընթացքում հատուկ խմբերը լուծում էին թշնամու պաշտպանության խորքը թաքուն թափանցելու և օրվա տարբեր ժամերին դարանակալներ կազմակերպելու, ինչպես նաև հրամանատարական կետ և այլ ռազմական օբյեկտներ գրավելու խնդիրները: