Այսօր Բաքվի դատարանում շարունակվելու է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախորդ օրը դատարանում դարձյալ «հարցաքննվել են վկաները»: Այնուհետև կեղծ դատավարությունը շարունակվել է քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերի հետազոտմամբ։





