Այսօր Ուկրաինա է հասել 14 բեռնատարների ավտոշարասյունը՝ 7,6 մլն դոլար արժողությամբ էլեկտրասարքավորումների առաջին խմբաքանակով, որը ձեռք է բերվել Ադրբեջանի էներգետիկայի նախարարության կողմից Ուկրաինայի համար՝ Ադրբեջանի նախագահի հրամանի համաձայն։
Այս մասին «X» աքաունթում հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը։
«Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մարդասիրական օգնություն է փոխանցել Ուկրաինայի իշխանություններին»,- ասել է նա։
Ադրբեջանն ու Ուկրաինան խաղում են «պասերով»։ Երեկ էլ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանն է սիրառատ շնորհավորել Ալիևին 44-օրյա պատերազմում Հայաստանի ու Արցախի դեմ տարած «հաղթանակի առիթով»։