Ադրբեջանի Ռազմավարական հետազոտությունների պետական կենտրոնը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ:
Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 44,6%-ը կարծում է, որ խաղաղապահների ներկայությունը բացասական հետևանքներ կունենա, և միայն 35,5%-ն է դրանում դրական կողմ տեսնում:
Ավելի վաղ Ադրբեջանում բողոքի ցույցեր էին անցկացվել Արցախում Ռուսաստանի ներկայության դեմ: Դեմ են արտահայտվել նույնիսկ երկրի խորհրդարանի պատգամավորները՝ պնդելով, որ խաղաղապահ զորակազմը ժամանակավորապես է տարածաշրջանում:
Yerkir.am





