Նախիջևանի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանա-հայկական սահմանին խփված ռուսական Ми-24 ուղղաթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:
Գործը հարուցվել է 342.2 հոդվածի համաձայն (ծառայության հանդեպ անփութություն. երկու կամ ավելի մարդկանց մահ անզգուշությամբ, պատերազմի կամ ռազմական գործողությունների ընթացքում):
Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հարցաքննել է զորամասի զինծառայողներին, վերցվել են անհրաժեշտ փաստաթղթերը, կատարել են նաև քննչական այլ միջոցառումներ: