Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են ամենախաղաղ և կայուն ժամանակաշրջանը. ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 32-րդ նիստում ելույթ ունենալիս ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Նախարարական խորհրդի նիստը տեղի է ունենում ԵԱՀԿ տարածքում շարունակվող անվտանգության ճգնաժամի ֆոնին։ Չնայած Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 50-ամյակը պետք է նշվեր հանդիսավորությամբ, ցավոք, դա հնարավոր չեղավ։ Փոխարենը, այն հիշեցում է անցյալի սխալներից դասեր քաղելու և մեր հավատարմությունը Եզրափակիչ ակտի տեքստին ու էությանը վերահաստատելու համար համատեղ ջանքերի անհրաժեշտության մասին», – ասել է նա։




