Մարտի 16-ին՝ ժամը 20:10-ից 20:45-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Գորիսի շրջանի ուղղությամբ տեղակայված դիրքերից մի քանի անգամ հրետանային զինատեսակներից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի ՊՆ-ը ժամը 21։00-ի սահմաններում հայտնել է, որ իբր մարտի 16-ին՝ ժամը 18:36-ի սահմաններում, Գորիսի շրջանի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ՊՆ-ը արդեն մեկ անգամ հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։