Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից երկաթուղով Հայաստան ցորեն է տեղափոխվում։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ առաջին խմբաքանակը, որը հացահատիկով բեռնված 8 վագոն է, ուղևորվում է դեպի Երևանի կայարան։ Մինչև 2025 թվականի վերջը նախատեսվում է այս երթուղով առաքել 30 երկաթուղային վագոն, որը համարժեք է ավելի քան 2000 տոննա հացահատիկի։




