Ադրբեջանի արտգործնախարարությունը խոստովանել է, որ երկրի բանակը «պատահաբար խփել է ռուսական Ми-24 ուղղաթիռը Հայաստանի երկնքում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Հաշվի առնելով տարածաշրջանում լարված իրավիճակը և հայկական կողմի հնարավոր սադրանքների հետ կապված մարտական պատրաստվածության բարձրացումը, հերթապահ մարտական անձնակազմը որոշում է կայացրել կրակ բացել», ասել են նախարարությունից:
Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է փոխհատուցում վճարել ռուսական ուղղաթիռի համար:
«Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից՝ այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը պատահական է եղել և ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ», հայտարարել են Ադրբեջանի արտգործնախարարությունից: