Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ապագայում ռազմական տեխնիկա ձեռք կբերեն՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի գոտում ընթացիկ ռազմական գործողությունների փորձը:
Նրա խոսքերով՝ «անհրաժեշտ է վերլուծել ոչ միայն հաջողությունները, այլև ռազմական բացթողումները»:
«Եվ արդեն ապագայում, ռազմական տեխնիկա գնելիս, մենք կառաջնորդվենք նրանով, թե ինչ մեզ պետք եկավ, իսկ ինչը պարզապես մնաց պահեստներում», Ալիևի խոսքերն է մեջբերում Ինտերֆաքսը:
«Մենք ունենք ամենաժամանակակից զրահամեքենաները՝ արդիականացված T-72 տանկեր, ամենաժամանակակից T-90 տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ժամանակակից ու շատ հեռահար հրետանի: «Պոլոնեզ», LORA, Extra, Kasirga հրթիռներ և այլն», թվարկել է Ալիևը: