Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակը շարունակում է սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի աշուն-ձմեռ գործողության ռեժիմի տեղափոխման համալիր միջոցառումները. Տեղեկությունը տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Համալիր գործողությունների ընթացքում ռազմական և հատուկ տեխնիկայի վառելիքն ու քսանյութերը փոխարինվում են սեզոնային պահանջներին համապատասխան, ստուգվում է էլեկտրական և հիդրավլիկ համակարգերի սպասարկումը, տեխնիկայի և ստորաբաժանումներում իրականացվում է զենքի և զինամթերքի սեզոնային սպասարկում: