Թուրքիայում պատրաստ են շահագործման հանձնել С-400 ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը:
«С-400-ը պատրաստ է օգտագործման համար: Զինված ուժերը կորոշեն, երբ այդպիսի անհրաժեշտություն կառաջանա», – պաշտոնյայի խոսքերն է մեջբերում news.ru-ն:
Դեմիրը հավելել է, որ թուրքական ձեռնարկությունները շարունակում են աշխատել ամերիկյան F-35 կործանիչների հինգերորդ սերնդի ստեղծման նախագծի վրա՝ չնայած նրանց ծրագրից բացառելու ԱՄՆ-ի որոշմանը: