Վրաստանի խորհրդարանը հաստատել է նախագահական ընտրությունների անցկացման օրը։
Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։
Վրաստանի նախագահը կընտրվի ընտրական կոլեգիայի կողմից 5 տարի ժամկետով։
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին։