Սիրիայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 12 թուրք զինվոր է զոհվել ու վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր իսկ աղբյուրին:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքե նահանգի թուրքական ռազմաբազայի մոտակայքում:
Երեքշաբթի օրը սիրիական «Ալ Վաթան» թերթը հաղորդել էր, որ թուրքամետ խմբավորումների մի քանի զինյալնե և թուրք զինվորականներ պայթել են հակահետևակային ականների վրա Ռաս ալ-Ային քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Թել Թամր քաղաքից 38 կիլոմետր հյուսիս-արևմուտք:
Դեպքը տեղի է ունեցել միջազգային M4 մայրուղու մոտակայքում՝ Ռեյխանանիա գյուղի մոտակայքում: Տեղական աղբյուրների համաձայն՝ արդյունքում մի քանի թուրք զինվոր է զոհվել:



