Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ցույց են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ՝ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ կապված։
Հանրահավաքը կազմակերպել են «Միասնություն-Ազգային շարժում», «Կոալիցիա հանուն փոփոխությունների» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունները։
Ակցիայի կապակցությամբ Ռուսթավելի պողոտայում սահմանափակվել է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, տարածքում տեղակայված են մեծ թվով ոստիկաններ ու շտապօգնության մեքենաներ։
Հանրահավաքի ընթացքում կհրապարակվի ընդդիմադիր կուսակցությունների գործողությունների ծրագիրը։