Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: X-ի իր էջում գրում Է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին Բուդապեշտում. «Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար։ Եվ հուսով եմ, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»։
«Մենք՝ եվրոպացիներս, այլևս չենք ցանկանում իմպերիալիզմ և այլևս չենք ցանկանում սահմանների վերանայում մեր մայրցամաքում»»,- գրել է դեսպանը։