Ադրբեջանական կողմը բարձրաձայնել է խաղաղության վերաբերյալ իր նախաձեռնությունները, Հայաստանը, սակայն, պատասխանել է նրանց ուշացումով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ «Haber Global»- ին տված հարցազրույցում:
«Մենք աշխատում ենք հարաբերությունների փուլային կարգավորման եւ երկարատեւ խաղաղության ուղղությամբ, եւ մինչ օրս վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք քայլեր ենք ձեռնարկել։ Իրականացվում է թռիչքների իրականացման մասով որոշակի աշխատանք, նաև կապված առևտրի, սահմանների հետ։ Բայց այդ գործընթացին (Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը) անհնար է նայել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գործընթացից առանձին։
Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության գրավականը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղ համաձայնագիրն է»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Նա նաև ընդգծել է, որ հայկական զորքերը «երկու տարի անց դեռ չեն լքել Ադրբեջանի տարածքը»:
Աղբյուր՝ Yerevan Today