Հայաստանն ու Թուրքիան ուղիղ օդային բեռնափոխադրումներ են սկսում։
Anadolu-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվարի 1-ից թույլատրվում են ուղիղ օդային բեռնափոխադրումները Հայաստանի և Թուրքիայի միջև։
Այս որոշումն ընդունվել է երկու երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ հարաբերությունների կարգավորմաան հատուկ բանագնացների հանդիպումից հետո։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ևս հաստատել է թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ հունվարի 1-ից Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները վերացվել են։