Լավրովն ու Բայրամովը կհանդիպեն

23

 «ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 5-ին կհանդիպեն Մոսկվայում։ Ջեյհուն Բայրամովը ՌԴ-ում կլինի աշխատանքային այցով։ Նախատեսվում է նաև հանգամանորեն քննարկել մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Հատուկ ուշադրություն կհատկացվի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման քննարկմանը՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորմանը»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: