Առաջիկայում Իրանի և Ադրբեջանի սահմանի Աստարա հատվածում նոր տարանցիկ անցակետ կբացվի:
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի համանախագահներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշի միջև։
ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։
Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում բացել երկու երկրների միջև նոր տարանցիկ անցակետ՝ սահմանի Աստարայի հատվածում՝ ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ։