Իրանը մտադիր է երկու շաբաթվա ընթացքում վերականգնել նավթամթերքի արտահանումը

Իրանի իշխանությունները ակնկալում են երկու շաբաթվա ընթացքում վերականգնել հանրապետությունից նավթամթերքի արտահանումը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է նավթի նախարար Ջավադ Օուջին։

Նախարարը հավելել է, որ «[իրանական] նավթի վաճառքի իրավիճակը զգալիորեն բարելավվել է», հայտնում է ՏԱՍՍ-ը։

Իրանից նավթամթերքի արտահանումը Հասան Ռոհանիի վարչակազմի հրահանգով սահմանափակվել էր հուլիս-օգոստոս ամիսներին։