Հնդկական Zee News India լրատվական գործակալությունը հայտնում է, որ Պակիստանի և Թուրքիայի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում Անկարային մի շարք միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու շուրջ, այդ թվում` ուղղակիորեն միջուկային զենքի ստեղծման հետ կապված տեխնոլոգիաներ:
Ավելին, ըստ թերթի, Էրդողանն անձամբ խնդրել է Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարին կիսել միջուկային զենքի տեխնոլոգիան, որին իբր համաձայնություն է է տվել Իսլամաբադը: Խոսքը նաև հրթիռային տեխնոլոգիաների՝ Թուրքիային փոխանցելու մասին է: Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Թուրքիան արդեն կարող է ունենալ Պակիստանի արտադրության մի շարք ցենտրիֆուգներ:
«Ատոմային ռումբ անադեկվատ օսմանյան ֆյուրերի ձեռքում՝ զառանցանքային աշխարհաքաղաքական գաղափարներով … Թերևս դժվար է ավելի վտանգավոր բան գտնել», – գրում է թերթը։