Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ այս ամիս Թուրքիան կստանա ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Անկարան պայմանավորվել է Մոսկվայի հետ վեց ամսվա ընթացքում պատվաստանյութի 50 միլիոն դեղաչափ ստանալու մասին:
Ընդհանուր առմամբ, Թուրքիան պատվաստանյութերի 240 միլիոն դեղաչափ կստանա Չինաստանից (100 միլիոն), Գերմանիայից (90 միլիոն) և Ռուսաստանից (50 միլիոն):
Տեղական՝ թուրքական պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլն ավարտվել է, երրորդը կսկսվի երկու շաբաթ անց:
Նախարար Քոջայի խոսքով՝ հաջող արդյունքների դեպքում Թուրքիան կկարողանա իր պատվաստանյութերն օգտագործել այս տարվա սեպտեմբերից: