Թուրքիայի հյուսիսում գտնվող Քասթամոնուի նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD):
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 00:24-ին:
Օջախը գտնվել է 11,83 կմ խորության վրա։