Թուրքիան և Ռուսաստանը Ադրբեջանի համար «բարեկամ և հարևան» երկրներ են, և նրանց մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցություններին լուրջ դեր կխաղա, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը:
Նա նշել է, որ «Ռուսաստանը և Թուրքիան կարողացել են նվազեցնել լարվածությունը Սիրիայում հակամարտության ընթացքում և մեծ արդյունքների են հասել: Ավելին, երկու երկրներն էլ ԵԱՀԿ մասնակիցնեեր են»:
«Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան «երկու գումարած երկու» մոդելում բանակցային սեղանի շուրջ կկարողանան որոշել ղարաբաղյան հակամարտության ապագան», Հաջիևին մեջբերում է PolitExpert- ը: