Թուրքական լիրայի հերթական հակառեկորդը

Թուրքական ազգային արժույթը երկուշաբթի դարձյալ գերազանցել է իր անկման ռեկորդը՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 17,04 լիրա. այս մասին են վկայում բորսայական առուվաճառքի առցանց տվյալները։

Միաժամանակ, տարեսկզբից թուրքական արժույթը արժեզրկվել է երկու անգամ, ինչը դարձել է ազգային արժույթի արժեքի ամենամեծ անկումներից մեկը վերջին տարիներին։ Հունվարին, դոլարի համեմատ, լիրան եղել մոտ 7,3։ Անցած ուրբաթ լիրան վաճառվում էր 16,41-ով՝ ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց։

Լիրայի փոխարժեքի հերթական անկումը կապված է կիրակի օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն հայտարարության հետ, որ հանրապետության իշխանությունները մտադիր չեն կրկին բարձրացնել տոկոսադրույքը։

Անցյալ շաբաթ Թուրքիայի կենտրոնական բանկը կրկին նվազեցրել էր իր հիմնական տոկոսադրույքներից մեկը՝ որպես լիրայի և գնաճի կայունացման միջոց: