Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկրում համընդհանուր ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։
«Մայիսի 14-ին մեր ազգը կանի այն, ինչ պահանջվում է»,- ասել է Էրդողանը։
Այդ օրը տեղի կունենան նաեւ խորհրդարանական ընտրությունները։
Նշենք, որ փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի օրերին թուրքական մամուլը տեղեկություններ էր տարածում Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները մինչև ամառ հետաձգելու մասին։