«Եթե պատժամիջոցներ կիրառվեին այնպիսի փոքր և աղքատ երկրի նկատմամբ, ինչպիսին է Հայաստանն է, նա անպայման կդադարեցներ օկուպացիան։ Սակայն ոչ միայն պատժամիջոցներ չկիրառվեցին, այլև ընդհակառակը, ոմանք նրանց անվճար զենք տրամադրեցին, ոչ թե միլիոնների, այլ միլիարդավոր դոլարների արժողությամբ», – բռնազավթած Արցախում այսօր հայտարարել է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը։
«Այսօր աշխարհի տարբեր մասերում մոլեգնում են պատերազմներ, բախումներ և հակամարտություններ: Ի՞նչ են անում միջազգային կազմակերպությունները կամ ազդեցիկ երկրներն անմիջապես. նրանք պատժամիջոցներ են կիրառում: Իհարկե, պատժամիջոցները նույնպես զգալի ազդեցություն ունեն»,-ասել է ն





