Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Ադրբեջանը դադարեցնի Կարմիր խաչի գործունեությունը, գերիների հանդեպ հոգեբանական ու ֆիզիկական խոշտանգումների վտանգը կմեծանա

24/06/2025
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը կդադարեցնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության գործունեությունը Ադրբեջանում, որի մասին դեռևս հունիսի 17-ին հայտարարել էր «Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողով»-ը (State Commission on Prisoners of War, Hostages and Missing Persons): ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունից ահազանգում են, որ գրասենյակի փակումը կարող է լրջորեն սահմանափակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության պայմանների վերահսկումը, խաթարել կալանավորների հետ հաղորդակցման ուղիները և մեծացնել գերիների հանդեպ հոգեբանական ու ֆիզիկական խոշտանգումների վտանգը:

«Ընդգծենք, որ մինչ օրս ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն է եղել, որն անմիջականորեն հասանելիություն է ունեցել կալանավորների հետ՝ այդ թվում՝ անձնական այցելությունների միջոցով։

Հարկ է նշել, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների վերջին հանդիպումը հայ ռազմագերիների և կալանավորների հետ տեղի է ունեցել հունիսի 19-ին, որի մասին հայտնել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Վերջինիս խոսքով՝ հանդիպումների ընթացքում կայացել են անհատական շփումներ կալանավորների հետ, նրանք ստացել են ընտանեկան ծանրոցներ և հնարավորություն՝ փոխանակվելու ընտանեկան նորություններով։ Ստեղծվել են պայմաններ՝ ընտանիքների հետ կապ հաստատելու համար։

Հարկ է ընդգծել, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն՝ իր մանդատի շրջանակում, կալանավայրեր այցելելիս գնահատում է կալանավորված անձանց նկատմամբ վերաբերմունքն ու կալանքի պայմանները՝ նպաստելով նրանց՝ ընտանիքների հետ կապը վերականգնելու կամ պահպանելու հնարավորությանը։ Կոմիտեի սահմանված ընթացակարգերի համաձայն՝ նման այցելությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացվում են միայն կալանավորող մարմիններին։

Եվ քանի որ կոմիտեի հիմնական գործունեությունը հակամարտության մարդասիրական հետևանքների մեղմացումն է, ուստի գրասենյակի փակման գործընթացների հետևանքով հայ ռազմագերիների ճակատագիրը հետայսու ամբողջությամբ կթողնվի ադրբեջանական իշխանությունների քմահաճույքին, իսկ մարդասիրական առաքելությունը կմնա չիրականացված։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ բացի Կարմիր Խաչի պատվիրակության գործունեության դադարեցումից, Ադրբեջանի իշխանությունները ձգտում են փակել նաև այլ միջազգային գրասենյակներ, ինչը լուրջ խոչընդոտ է միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության համար։ Ի մասնավորի 2025 թվականի մայիսի 6-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) Ադրբեջանի կառավարությունից ստացված պաշտոնական ծանուցման համաձայն դադարեցրել է իր գործունեությունը։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կարևորում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բացառիկ իրավասությունն ու մանդատը՝ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների իրավունքների պաշտպանության ոլորտում և կոչ է անում կոմիտեի նախագահին և ներկայացուցիչներին՝

.շարունակել հանդես գալ որպես անկախ միջնորդներ հայ բանտարկյալների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանությունն ապահովելու համար։

.շարունակել կանոնավոր այցելությունների իրականացումը՝ ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայ կալանավորների նկատմամբ։

.հատուկ ուշադրություն դարձնել գերիների ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտմանը։

.հետևել Ադրբեջանում ապօրինաբար գերության մեջ գտնվող հայերի ծանր վիճակին, որոնք հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով, ենթարկվում են անարդար վերաբերմունքի և էթնիկական հալածանքների՝ նրանց նկատմամբ արդար վերաբերմունքն ապահովելու նպատակով։

Ի դեպ, հայ ռազմագերիների հանդեպ խոշտանգումների և նվաստացումների վերաբերյալ հստակ արձանագրումներ են արվել հունիսի 5-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) կողմից՝ «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» լսումների ընթացքում։ Ըստ ներկայացված վկայությունների՝ գերիները ենթարկվել են ծեծի, կրոնական և էթնիկ բնույթի վիրավորանքների։

Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում Ադրբեջանին՝ անվերապահորեն կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի՝ դատարանը, կիրառելով ժամանակավոր միջոցներ, պարտավորեցրել է Ադրբեջանին. պաշտպանել 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված և Ադրբեջանում պահվող բոլոր անձանց բռնությունից և մարմնական վնասվածքներից, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը։

Կոչ ենք անում միջազգային կառույցներին ապահովել մարդասիրական կազմակերպությունների անխափան ներկայությունն Ադրբեջանում՝ հայ բանտարկյալների և ռազմագերիների իրավունքների պաշտպանության համար։

Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և անօրինաբար պահվող քաղաքացիական անձանց՝ կատարելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի, հատկապես դրա 118-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն՝ ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիները պետք է անմիջապես վերադարձվեն հայրենիք»,- նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հուդա իջևանցին» բոլոր առումներով ուզում է գերազանցել իր հոգևոր նախահորը՝ հուդա իսկարիովտացուն

Հաջորդ գրառումը

Ապաշրջափակված լինելը կչեզոքացնի Հայաստանի էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը. Մհեր Գրիգորյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԳՄՍՆ-ը պատվեր է կատարում՝ ինչ-որ մարդկանց անձնական պատվեր. Գորիսի պետական քոլեջն անժամկետ գործադուլ և դասադուլ է հայտարարել

06/10/2025
Նորություններ

Մինչև չլինի 54 ստորագրություն, մենք իմպիչմենտի թուղթը մուտք չենք անելու. մուտք անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու. Մամիջանյան

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շաքիի ջրվեժում գենդեր-փարթի կազմակերպելու համար նախատեսված է տուգանք՝ աշխատավարձի ութսունապատիկի չափով

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
Հաջորդ գրառումը

Ապաշրջափակված լինելը կչեզոքացնի Հայաստանի էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը. Մհեր Գրիգորյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԳՄՍՆ-ը պատվեր է կատարում՝ ինչ-որ մարդկանց անձնական պատվեր. Գորիսի պետական քոլեջն անժամկետ գործադուլ և դասադուլ է հայտարարել

06/10/2025

Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ են հայտարարել, որի մասին Քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4–ին իրազեկել է ՀՀ վարչապետին և...

ԿարդալDetails

Մինչև չլինի 54 ստորագրություն, մենք իմպիչմենտի թուղթը մուտք չենք անելու. մուտք անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու. Մամիջանյան

06/10/2025

Շաքիի ջրվեժում գենդեր-փարթի կազմակերպելու համար նախատեսված է տուգանք՝ աշխատավարձի ութսունապատիկի չափով

06/10/2025

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025

Ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղն Ալիևի «նվաճումների» ցուցահանդես դարձնելու կուլիսներում.  կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական