Նոյեմբերի 28-ի երեկոյան Վրաստանում ընդդիմադիրների նախաձեռնությամբ բողոքի ցույցեր են կազմակերպվել։
Գիշերվա ընթացքում Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։
Ոստիկանությունն օգտագործել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Որոշ տուժածներ օգնություն են խնդրել այնտեղ հերթապահող շտապօգնության բրիգադներից։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, մի քանի ցուցարար բերման է ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։
Ռուսթավելի պողոտայում ցուցարարների և ոստիկանների դիմակայությունը շարունակվել է ամբողջ գիշեր։ Ժամանակ առ ժամանակ ոստիկանների հետ քաշքշուկներ են եղել, որոնք ավարտվել են ձերբակալություններով։Ցուցարարներն այրել են աղբամաններ և փայտե աթոռներ։ Նրանց միջեւ ժամանակ առ ժամանակ բախումներ են եղել։ Ոստիկանությունը շարունակել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։
Բերման է ենթարկվել 43 ցուցարար։