Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով հակամարտության սրման սկզբից մինչ օրս զոհվել է 2215 մարդ։
Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում զոհվել է 2215 մարդ, վիրավորվել՝ 8714-ը։ Միևնույն ժամանակահատվածում Հորդանան գետի արևմտյան ափին զոհվել է 54 պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 1100-ը։