ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի շուրջ անորոշությունը մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում, սակայն Բաքուն այդ հարցը չի քննարկել Վաշինգտոնի հետ. The National-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Իրավիճակը անկանխատեսելի է, և այս առումով դժվար կլինի ճիշտ գնահատել բոլոր հնարավոր սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ։ Մենք այս հարցը չենք քննարկում Միացյալ Նահանգների հետ, և նրանք երբեք մեզ հետ չեն կապվել այս թեմայով», – նշել է նա։
Ալիևի օգնականի խոսքով՝ վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնյաները բանակցություններ են վարել իրենց իրանցի գործընկերների հետ։
Հիքմեթ Հաջիևը նաև նշել է, որ «Իրանում անվտանգության իրավիճակն այնպիսին չէ, որ Ադրբեջանն անհապաղ միջամտի, քանի որ պաշտոնական Բաքուն միշտ հավատարիմ է մնում այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին»։





