Թուրքիան «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից կառուցվող «Ակկույու» ԱԷԿ-ից հետո մտադիր է սկսել նոր ատոմակայանների կառուցման նախագծերի իրականացումը։ Այս մասին երեքշաբթի օրը Անկարայում ելույթի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք նախատեսում ենք Ակկույու ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել 2023 թվականին: Ակկույուից հետո մենք արագորեն կսկսենք նախապատրաստվել երկրորդ և նույնիսկ երրորդ ատոմակայանի կառուցմանը: Մենք ձգտում ենք մեր երկիրն ապահովել ատոմային էներգիայով», նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը: