Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բացասական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վիճակը: Նրա խոսքերով՝ դրանք փաստորեն դադարել են:
Ըստ Ալիևի, այս հարցում Ադրբեջանի ժողովուրդը լիովին կիսում է իր տեսակետը: Նա շեշտել է, որ իր երկիրը մտադիր չէ մասնակցել իմիտացիայի համար կազմակերպվող խորհրդակցություններին: Բայց դա չի նշանակում, թե Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններից, Ալիևի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանը փաստացի խախտել է բանակցային գործընթացը: Քանի որ նրանց անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը բանակցություններն անիմաստ են դարձնում», ասել է նա։