Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի առարկում Լեռնային Ղարաբաղի տարածք խաղաղապահներ բերելուն, բայց այդ կապակցությամբ մի շարք պահանջներ է առաջադրելու, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:
«Սկզբունքորեն մենք դա չենք մերժում: Այնուամենայնիվ, մենք անպայման առաջ ենք քաշելու մեր պայմանները, երբ ժամանակը գա», ասել է Ալիևը:
Նախագահը չի պատմել այն մասին, թե ինչ պահանջների մասին է խոսքը: