ՏԱՍՍ-ը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությունից մի հատված․
«Մենք կհիշենք մեր պատմությունը, բայց մենք տարածքային պահանջներ չունենք որևէ երկրի, այդ թվում` Հայաստանի նկատմամբ», ասել է Ալիևը Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասի վրա. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում:
Ադրբեջանը երեք տարվա ընթացքում կավարտի Ղարաբաղում հիմնական ենթակառուցվածքային նախագծերը, հավելել է նա: