Ադրբեջանում ինքնասպանություն է գործել Արցախյան պատերազմի մեկ այլ մասնակից: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ընդդիմադիր բլոգեր, Meydan TV-ի համահիմնադիր Հաբիբ Մունթազիրը:
«Յարդըմլը շրջանի Ուրաքերան գյուղի բնակիչ Գուլիև Ֆարիդ Ռաֆիգ օղլուն ինքնասպան է եղել՝ կախվելով անտառում:
Նա ամուսնացած էր ընդամենը մեկ ամիս», – գրել է Մունթազիրը:









