🟢 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայարարել է, որ Բաքուն Հայաստանի հետ սահմանին ռազմական պլաններ չունի:
«Դուք հարցրեցիք, թե ինչ կլինի այն բանից հետո, երբ ռուսական խաղաղապահ զորակազմը լքի տարածաշրջանը: Մենք Հայաստանի հետ սահմաններ ունենք Թովուզում, Զանգիլանում: Մեր սահմանապահ զորքերը տեղակայված են հայկական կողմի անմիջական հարևանությամբ: Միջադեպեր առկա՞ են: Ոչ: Հայկական բանակ չկա, այն բարոյալքված է, մեր զորքերը հինգ մետր հեռավորության վրա են: Բայց մենք ռազմական ծրագրեր չունենք», – ասել է Ալիևը «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն»խորհրդաժողովում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ միասին հայկական բանակի արդիականացման հարցերն ու ծրագրերը հարցեր են առաջացնում:
«Մենք մեր դիրքորոշումը փոխանցել ենք ռուս գործընկերներին: Ինչու է դա արվում: Վրեժխնդրության ցանկացած մտադրություն խստորեն կզսպվի», – ասել է Ադրբեջանի նախագահը: