Ադրբեջանական ընդդիմությունը վրդովված է Ալիևի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումից։
Քաղաքական գործիչ Ալի Քարիմլին գրում է, որ Ալիևի կողմից փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրությունների՝ առանց հանրային քննարկման նշանակումը նախապատրաստում է այն փաստին, որ այդ ընտրությունները կեղծվելու են։
Պարզ է դառնում, թե ինչու են վերջին ամիսներին անօրինական ձերբակալությունները դարձել երկրի օրակարգ, պարզ է դառնում նաև, թե ինչու են վերջին ամիսներին արհեստականորեն վատթարացել երկրի հարաբերությունները Միացյալ Նահանգների, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ։ Այս քայլերով Իլհամ Ալիեւը հող էր նախապատրաստում նախատեսված արտահերթ ընտրություններն ավելի հեշտ կեղծելու համար. վստահ է Ադրբեջանի ընդդիմությունը։