Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը «գնալու է մինչեւ վերջ» Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:
«Եթե քաղաքական գործընթացը չսկսվի, մենք չենք դադարի: Ես ասել եմ, որ մենք գնալու ենք մինչև վերջ», ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Նրա խոսքերով՝ Բաքուն «չի փնտրում արյունահեղություն» և ցանկանում է տարածքները «վերադարձնել խաղաղ բանակցությունների միջոցով»: