Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում այս իրավիճակը ծագել է AZAL ինքնաթիռի կործանումից հետո. գերմանական «Berliner Zeitung» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում, և մենք գիտենք, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Սա գաղտնիք չէ։ Ադրբեջանը, որպես հարևան պետություն և գործընկեր պետություն, ակնկալում է, որ Ռուսաստանը կկրի պատասխանատվություն և կապահովի արդարադատություն այս հարցում»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։