Դոկտոր Դավիթ Գրիգորյանի նոր հոդվածը հայերերն լեզվով` դիկտատոր Փաշինյանի ստերի, մանիպուլյացիաների, հակահայկականության, Վաշինգտոնյան տապալված այցի և Ազգային-Ժողովրդավարական Բևեռի վերաբերյալ։
«Խաբիր ինձ մեկ անգամ…»
Թոմաս Ֆրիդմանը, ամերիկացի հայտնի լրագրողը, մի անգամ ձևակերպեց Մերձավոր Արևելքը հասկանալու կարևոր կանոն.
«Մերձավոր Արևելքում մարդիկ ինչ որ ձեզ ասում են մասնավոր զրույցի ընթացքում, անկարևոր է: Կարևորն այն է, թե ինչ են նրանք պաշտպանում հանրայնորեն՝ իրենց լեզվով: Այն ամենը, ինչ ասվում է անգլերենով առանձնազրույցում նշանակություն չունի»:
Սակայն, չնայած այս հիմնարար ճշմարտությանը, Արևմուտքի քաղաքական գործիչները Վաշինգտոնում և Բրյուսելում բազմիցս անտեսել են այն՝ Հայաստանի հետ հարաբերություններում: Հայաստանը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր, աշխարհագրական, պատմական և մշակութային առումով Մերձավոր Արևելքի մաս է կազմում:
1991 թվականին ԽՍՀՄ-ից անկախանալուց ի վեր Հայաստանի ղեկավարները անընդհատ խաբել են Արևմուտքի քաղաքական գործիչներին՝ ստելով Ռուսաստանի հետ ունեցած կապերի, կոռուպցիայի մակարդակի, մարդու իրավունքների խախտումների և ընտրությունների ազնվության մասին: Այս խաբեությունը թույլ է տվել նրանց ապահովել արևմտյան ֆինանսավորումը՝ խուսափելով իրական բարեփոխումներից և պահպանելով Կրեմլի ուղղությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառություն չէ:
Փաշինյանի անհանգստացնող գործունեությունը
Փաշինյանի հանրային հռետորաբանությունը, որը նա ներկայացնում է հայերենով, կտրուկ հակադրվում է նրա արևմտամետ կերպարին, որը նա ցուցադրում է արտերկրում: Շվեյցարիայում հայ համայնքի հետ վերջին հանդիպման ժամանակ նա կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության պատմական փաստերը, ինչը հանգեցրել է նրան, որ Լեմկինի ինստիտուտը զգուշացում տարածի ցեղասպանության ժխտման վերաբերյալ:
Նրա ջանքերը՝ վերաշարադրելու Հայաստանի պատմությունը, թուլացնելու նրա ինքնիշխանությունը և մերձենալու պատմական հակառակորդներին՝ Թուրքիային և Ադրբեջանին, ահազանգող են: Նրա առաջարկներից են.
Սահմանադրության փոփոխություն՝ Հայաստանի Անկախության հռչակագրի հիշատակումները հեռացնելու համար:
Արարատ լեռան հեռացումը Հայաստանի զինանշանից:
2024 թվականի մայիսին հայաբնակ գյուղերի՝ բնական գազի կարևոր ենթակառուցվածքների հետ միասին՝ Ադրբեջանին միակողմանի զիջումը:
Եվ ցանկը շարունակվում է:
ԱՄՆ-ի կուրացած տեսանկյունը
Իմ վերջին զեկույցում ես ընդգծել եմ մի շարք ապացույցներ, ըստ որոնց ԱՄՆ Պետդեպարտամենտը անտեսել է Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ կապերի և Հայաստանի համար դրանց հետևանքների մասին տեղեկատվությունը: Այդ ամենի հետ մեկտեղ, Բայդենի վարչակազմում Փաշինյանի քննադատությունը ճնշվել է՝ հօգուտ այն նարատիվի, որն առաջ են մղում Ռուսաստանը և Թուրքիան, որոնք երկուսն էլ աջակցում են Փաշինյանի ռեժիմին:
Սակայն Վաշինգտոնում փոփոխվող դինամիկայի պայմաններում նոր վարչակազմը հավանաբար չի ենթարկվի Փաշինյանի մանիպուլյացիաներին: Նրա վերջին՝ հիմնականում անհաջող այցը Վաշինգտոն հստակ ցույց է տալիս այս փոփոխությունը: Թրամփ-Վանսի թիմը հավանաբար կուսումնասիրի Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում իր քրիստոնյա հայ եղբայրներին թողնելու (2020–2023) և Ռուսաստանին Հայաստանում ուժեղ տնտեսական և ռազմական ներկայությունը պահպանելը թույլ տալու գործողությունները:
Հայ համայնքում արդեն աճում են կոչերը՝ քննելու Բայդենի վարչակազմի դերը Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու գործում: Ես համախոհ եմ այդ կոչերի հետ և կոչ եմ անում Թրամփի վարչակազմին նաև ուսումնասիրել, թե ինչ գիտեր ԱՄՆ հետախուզությունը Փաշինյանի իշխանության գալու (2018) և Հայաստանի կապիտուլյացիայի մեջ նրա դերի մասին 2020 թվականի պատերազմի ժամանակ:
Փաշինյանի խաբեությունը
Այս ճշմարտությունը դժվար է ընդունել շատ լիբերալ քաղաքական գործիչների համար: Փաշինյանը, որը համալսարանից դուրս մնացած աղմկահարույց լուրերի լրագրող էր, 2018 թվականին Պուտինի կողմից ընտրվեց՝ փոխարինելու Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ ժամանակից ի վեր Փաշինյանը անընդհատ խաբել է Արևմուտքի ղեկավարներին՝ իր արևմտամետ դիրքորոշման մասին:
Նրա ներկա ռազմավարությունը հստակ է. Պուտինին պատճառ տալ՝ անտեսելու Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունները Հայաստանի օգտին միջամտելու Ադրբեջանի ներխուժմանը, ինչը ըստ հենց իր ԱԳ նախարարության միանշանակ պետք է կատարվեր, միաժամանակ ոչինչ չանելով՝ Ռուսաստանի վերահսկողությունը Հայաստանում վերացնելու համար:
2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի կորուստը և Ադրբեջանին տարածքային զիջումները, որոնք տեղի են ունեցել Փաշինյանի իշխանության տարիներին, հանրային բողոք են առաջացրել և քայքայել են վստահությունը նրա ղեկավարության նկատմամբ: Նրա կառավարության՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերին ենթարկվելը, ինչը համընկնում է Ռուսաստանի օրակարգին, հետագայում էլ ավելի է վնասել նրա նկատմամբ վստահությանը և լեգիտիմությանը հայերի ճնշող մեծամասնության աչքում:
Լռակյաց ճնշումը ներսում
Փաշինյանի անկանխատեսելի ղեկավարությունը և իր ընտրազանգվածի դեմորալիզացիան հանգեցրել են, որ նրա հավանության վարկանիշը տատանվում է 11-13%-ի միջև, և նույնիսկ ավելի ցածր է, եթե հաշվի առնենք նրա վերահսկողության տակ գտնվող վարչական ապարատը և ներքին անվտանգության ուժերը: Չնայած հանրային աջակցության այս ճնշող բացակայությանը, Հայաստանի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները մնում են նրա վերահսկողության տակ՝ առանց իր իշխանությանը որևէ իրական մարտահրավերների:
Հայաստանում նեպոտիզմը հասել է աննախադեպ մակարդակի, քանի որ հավատարիմ անձինք, որոնք չունեն համապատասխան փորձ, նշանակվում են օրենքի կիրառման և անվտանգության հիմնական գործակալությունների ղեկավարների պաշտոններում: Այդ նշանակումները թուլացրել են երկրի հաստատությունները՝ նվազեցնելով նրանց՝ հայ ժողովրդին արդյունավետորեն ծառայելու ունակությունը:
Վերջին ամիսներին ռեժիմը սրել է իր ճնշումը ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ: Արևմտամետ ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ աջակենտրոն Ազգային-Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) անդամները ենթարկվել են տարբեր պատժամիջոցների՝ ճանապարհորդական սահմանափակումներից և վարչական հալածանքներից մինչև դատական գործընթացներ և ծանր տուգանքներ: ԱԺԲ-ի տասնյակ ակտիվիստներ այժմ հետապնդվում են պարզապես իրենց հիմնարար իրավունքներն իրականցնելու պատճառով՝ ազատ հավաքների և խոսքի սահմանափակումների հետևանքով:
Հայաստանի ոստիկանությունը, որը հայտնի է իր ագրեսիվ մարտավարությամբ ցուցարարների նկատմամբ, աճող բյուջետային հատկացումներ է ստացել, ինչը ավելի է ընդգծում ռեժիմի՝ ընդդիմության լռեցնելու նպատակադրումը:
Արևմուտքի աջակցության անհրաժեշտությունը. Վրաստանի դասերը
Թեպետ Հայաստանի ժողովուրդը ձգտում է փոփոխությունների, արևմտամետ ապագայի ցանկությունը երբեք այդքան ուժեղ չի եղել, սակայն Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից եկող սպառնալիքների և իրենց սեփական ավտորիտար ղեկավարի կողմից մանիպուլյացիաների ենթարկվելով, նա կարիք ունի վստահելի արևմտյան աջակցության՝ իրական փոփոխություններ իրականացնելու համար:
Հայերը նախկինում ցուցաբերել են իրենց դիմացկունությունը: 1988 թվականին նրանք սկսեցին շարժում, որը նպաստեց ԽՍՀՄ-ի փլուզմանը: Այսօր նրանք կրկին պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը՝ քրիստոնեական քաղաքակրթության օրրանը, բայց նրանք կարիք ունեն օգնության ձեռքի:
Արևմուտքը չի կարող անտեսել նրանց պայքարը:
Տարիներ շարունակ Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին հաջողությամբ խաբել է Արևմուտքին՝ ստիպելով հավատալ, որ իր երկիրը դառնում է արևմտամետ: Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ 2024 թվականի հոկտեմբերին, և այժմ գիտենք, թե ով է իսկապես վերահսկում Վրաստանը: Հայաստանը չի կարող թույլ տալ նույն սխալը Փաշինյանի հետ, ով շարունակում է ծառայել Պուտինի շահերին:
Ինչպես ասում են. «Խաբեցիր ինձ մեկ անգամ, ամոթ քեզ; խաբեցիր ինձ երկու անգամ, ամոթ ինձ»: