Ըստ «MetroPOLL» ընկերության սոցհարցումների՝ եթե Թուրքիայում կայանալիք առաջիկա ընտրություններում երկրորդ փուլ լինի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն 1 միավորով կհաղթի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։
Ընկերությունը «Թուրքիայի զարկերակը սեպտեմբեր 2022» հետազոտությամբ ներկայացրել է երկու առանձին սցենար, որոնցում Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ-ի անդամ Մանսուր Յավաշն առաջին փուլում, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրորդ փուլում է մրցում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ–AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Սոցհարցումն անկացվել է Թուրքիայի 28 նահանգներում և դրան մասնակցել է 2119 մարդ։
Ըստ այդմ՝ եթե Էրդողանի դեմ ընդդիմությունն առաջադրի Քըլըչդարօղլուի թեկնածությունը, և ընտրություններում երկրորդ փուլ անցկացվի, կստացվի հետևյալ պատկերը․
Էրդողան – 44.9%
Քըլըչդարօղլու – 43.9%
Անորոշներ – 2.8%
Բոյկոտողներ – 6.2%
Պատասխան չունեցողներ – 2.2%
Երկրորդ սցենարի համաձայն՝ եթե Էրդողանի դեմ առաջին փուլում մրցեն Մանսուր Յավաշը և այն թեկնածուն, որը կառաջադրի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP), ապա կստացվի հետևյալ պատկերը․
Էրդողան – 42.1%
Յավաշ – 35%
ԺԴԿ-ի թեկնածու – 14,7%
Անորոշներ – 2.1%
Բոյկոտողներ – 3․6%
Պատասխան չունեցողներ – 2.5%
Իսկ եթե առաջին փուլին մասնակցեն 4 թեկնածու, ապա Էրդողանը մեծ հաշվով հաղթանակ կտանի:
Էրդողան – 42.1%
Քըլըչդարօղլու – 22․5%
Յավաշ-16․9%
ԺԴԿ-ի թեկնածու – 12․4%
Անորոշներ – 2.3%
Բոյկոտողներ – 2%
Պատասխան չունեցողներ – 1․9%