Ընկերությունների բյուջեի տարբերությունն ընդամենը 1 տոկոս է
«Mercedes-Benz»-ն առաջ է անցել «Tesla»-ից՝ դառնալով ավտոմեքենաների ամենաթանկ ապրանքանիշը։ Գնային խաղաքարտերի փոփոխությունը ներկայացրել է «Brand Finance» միջազգային վերլուծական գործակալությունը։
Ըստ ներկայացված տվյալների՝ «Tesla» ընկերության բյուջեն նվազել է 12 %՝ հասնելով 58 մլրդ դոլարի, իսկ «Mercedes-Benz»-ին աճել է 1 %՝ անցնելով 59 մլրդ դոլարը:
«Tesla-»-ի բյուջեի նվազումն ակնհայտ է դառնում, քանի որ ավտոարդյունաբերության ոլորտում գնալով ավելանում է էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների թիվը: Չնայած այս՝ էլեկտրամոբիլի արտադրության հարցում որեւէ մեկ այլ ընկերություն դեռեւս չի գերազանցել Մասկի հիմնադրածին»,- գրում է գործակալությունը:
Ըստ դասակարգման՝ լյուքս դասի սպորտային մեքենաներ արտադրող «Ferrari»-ն ստացել է «AAA+» որակավորումն ու հաստատուն մնացել ամենաուժեղ ավտոմոբիլային ապրանքանիշ տիտողոսում: Ըստ «Brand Finance»-ի՝ «Ferrari-»-ի բյուջեն աճել է 46 տոկոս՝ հասնելով 10.6 մլրդ դոլարի:
Չինական ավտոարդյունաբերությունը նույնպես շարունակում է աճել։ Էլեկտրամոբիլներ արտադրող «BYD» ընկերությունը ճանաչվել է Չինաստանի ավտոմոբիլային ամենաթանկ ապրանքանիշ, որի արժեքն աճել է 20 % եւ հասնել 12.1 միլիարդ դոլարի:
Ս.Վ.