Մեկը եղել է ընդհանուր պետություն ստեղծելու մասին, մեկը Քի Վեսթի գործընթացը, երբ Հեյդար Ալիևը վերջին պահին չստորագրեց, և վերջինը, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն էին։
Պաշտոնական այլ առաջարկ չի եղել։
Քոչարյանն ասել է, որ Մեղրիի փոխանակման առաջարկը եղել է Ալիևի կողմից։
«Այդ պատճառով ես հիմա շատ զգույշ եմ վերաբերում միջանցք բառին, որովհետև նրանց նպատակը շատ ավելի լայն է, քան այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ։ Առաջարկը եղել է Ալիևի կողմից, բայց պաշտոնական ձևակերպում չի ստացել, որովհետև մեր պատասխանը եղել է հետևյալը․ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Սա շատ հասկանալի ու համոզիչ պատասխան էր։ Սակայն նա, այնուամենայնիվ, միջնորդների միջոցով փորձում էր առաջ տանել այդ գաղափարը, բայց Մինսկի խմբի շրջանակներում սա քննարկման առարկա չի դարձել։
📌Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ, իբր Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դրան կտրուկ դեմ էին։ Նա տեղեկացրել է, որ Անվտանգության խորհրդի նիստին այս հարցը երբեք չի քննարկվել։
«Եթե նրանք դեմ էին, թվում է, թե նրանցից հետո այդ առաջարկը պետք է իրականություն դառնար։ Բայց այն ընդհանրապես կորավ։ Որևէ տրամաբանություն այստեղ չկա», – Ասել է ՀՀ 2-րդ նախագահը։