Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսյանյանը հեռացրեց ընդդիմության կողմից ԱԺ ամբիոնին տեղադրված՝ Արցախի դրոշը։Ելույթում նա նշեց․ «Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու այդ դրոշը դնել ԱԺ ամբիոնում, երբ 30 տարի շարունակ այդ դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն զբաղված են եղել թալանով․․․»։
Նա ընդդիմության ելույթները որակեց որպես պոպուլիզմ։