Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քիմիա առարկայից կտրվել է նաև ուսուցիչ, որը ամեն տարի ԵՊԲՀ է ուղարկում 10-ից ավելի ուսանողներ. Սոֆյա Հովսեփյան

06/11/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցկացվեց խայտառակ ամոթալի գործընթաց, որին հաջորդեց խայտառակ ամոթալի վերաբերմունք բոլոր ուսուցիչների նկատմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը`անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման թեմային: 

«Ուսուցիչների կամավոր ատեստավորում…

Ի՞նչ կա թաքնված այս քայլի ներքո, որն այդպես էլ շատերը չնկատեցին։ 

Վերջին շրջանում ակտիվ քննարկվում էր ուսուցիչների ցածր աշխատավարձը և դրա ամոթալի լինելը և զուգահեռ տարվում կառավարության շռայլությունների հետ։

Բոլորը շատ լավ գիտակցում են, որ կրթության որակը միայն ծրագրի անորակությունից չէ, այլ նաև ցանկացած ծրագրի որակյալ իրացումից է։ Մինչ օրս ուսուցիչների մեծ մասն այն արել են շատ հոգատար և սիրով՝ փորձելով հնարավորության սահմանում կրթել և արժեքներ ստեղծել սերունդների մոտ, սակայն ցանկացած պարագայում միշտ ակնկալել են տարրական հարգանք և վերաբերմունք իրենց նվիրական աշխատանքին։ Հարգանքի բացակայությունը բոլոր ժամանակներում ակնհայտ է եղել, վերաբերմունքը նույնպես, սակայն մարդիկ ակնկալում էին այդ վերաբերմունքի փոփոխություն և ահա եկավ ուսուցչին լռեցնելու մի դավադիր ծրագիր…

Կառավարության յուրաքանչյուր անդամ իրեն իրավունք վերապահեց խոսել կամավոր ատեստավորման մասին, սակայն որևէ մեկը չհետաքրքրվեց, թե դա ի՞նչ և ինչե՞ս է իրականացվելու։ Կազմեցին թեսթեր, որոնցում հաշվի չառնվեց բազմաթիվ կարևոր հանգամանքներ։

Եկան ասելու «ցանկանու՞մ եք բարձր աշխատավարձ, ապա քննություն հանձնիր, հայտնվիր մեր թակարդում»։ Ովքե՞ր էին այդ ասողները։ Նրանք այն մարդիկ էին, որոնք այդ որոշման կայացմանը հասել էին նույն ուսուցիչների շնորհիվ։ 

Անցկացվեց խայտառակ ամոթալի գործընթաց, որին հաջորդեց խայտառակ ամոթալի վերաբերմունք բոլոր ուսուցիչների նկատմամբ։

Սկզբից խոսեցին ցածր ցուցանիշի մասին, իսկ հետո որակեցին ուսուցչին անբան և համարեցին, որ եթե չեն կարող ատեստավորումն անցնել, ապա պետք է դուրս գան դպրոցից։ Կրկին կառավարության նիստի ժամանակ ամեն մեկը հասկանալով և չհասկանալով անարգեց ուսուցչին՝ դարձնելով նիստի ամենաթրենդային հարցը։ 

Այս օրերին քննարկվում է դատախազների աշխատավարձի բարձրացման հարցը և գլխավոր դատախազի տեղակալի մեկ ամսվա աշխատավարձը ավելին է քան ուսուցչի մեկ տարվա աշխատավարձը և այն դեպքում, երբ այս դատախազությունը տապալել է ամբողջ գործընթացը։ Դատախազը կամավոր ատեստավորման չի գնում, նրան նվիրում են այդ աշխատավարձը, քրտնաջան չի աշխատում, այլ քրտնաջան գործեր է սարքում կամ գործեր ձախողում, բայց կրկին իրեն նվիրում են բարձր աշխատավարձ։ 

Այս գործընթացը համարում եմ հերթական մանիպուլյացիան, որով եկան ասելու. Լռե՛ք ուսուցիչներ, ձեր աշխատավարձը չենք բարձրացնելու, քանի որ դուք մեր թակարդում կամավոր հայտնվեցիք։ 

Ի դեպ քիմիա առարկայից կտրվել է նաև ուսուցիչ, որը ամեն տարի ԵՊԲՀ է ուղարկում 10֊ից ավել ուսանողներ, և ակնկալիքն էր, որ կամավոր ատեստավորմամբ կբարձրանա իր աշխատավարձը 30-50000 դրամ։ 

Մի՛ մտեք այս խաղերի մեջ հարգելի ուսուցիչներ։ Կազմակերպված հրաժարվե՛ք ատեստավորումից և պահանջեք հարգել և արժանապատիվ կերպով վերաբերվել ձեզ։ 

Որևէ մի բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի ձեզ անարգելու, հիշե՛ք, որ իրենք ձեր շնորհիվ են այդ աթոռները զբաղեցնում։ 
Կամ դուք կլինեք միասնական կամ կհալածվեք ինչպես միշտ…»,- գրել  է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աչքներիս առաջ մեր ազգը կործանվում է, մարդիկ մեռնում են` բուժման փող չունենալով. Հրանտ Բագրատյան

Հաջորդ գրառումը

ՌԴ և Իրանի արտգործնախարարները քննարկել են միջուկային համաձայնագիրը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025
Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025
Նորություններ

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ և Իրանի արտգործնախարարները քննարկել են միջուկային համաձայնագիրը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական