ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկում է սահմանային հատվածում միջազգային դիտորդների տեղակայում։
▫️Նա բաց առաջարկով է հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը, առաջարկն ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը։
▫️Մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի ԶՈւ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանագծից։
▫️Դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահությունը ներկայացնող։
▫️Միջազգային դիտորդների ներկայությունը անհրաժեշտ է, որ կողմերը համոզված լինեն, որ պայմանավորվածությունը պահպանվում է, այսինքն՝ զորքեր չեն մոտեցնելու սահմանագծին։