Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տղան ասել է՝ վճարի սենյակի գումարը, քրեականի պետն էլ ասել է՝ ես կորոշեմ՝ երբ ու որքան վճարեմ․ մանրամասնում է փաստաբանը

02/06/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթամազյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, ապրիլի 10-ին ռեստորանահյուրանոցային համալիրի 16-ամյա մատուցող Արազ Ամիրյանին ծեծի է ենթարկել այն բանից հետո, երբ նա իրենից պահանջել է վճարել գիշերակացի գումարը եւ նոր գնալ սենյակ։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին,  ասաց Արազ Ամիրյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը։

Դեպը տեղի է ունեցել 23։30-ի սահմաններում։ Այդ օրը եղել է Արազի աշխատանքային առաջին օրը եւ նա չի կարող ասել՝ նախկինում Ղայթամազյանը այցելել է հյուրանոց հյուրանոց, թե՝ ոչ։

«Ղայթամազյանը դրանից բորբոքվել է, նշել է՝ ես պետք է որոշեմ, թե երբ ու որքան գումար վճարեմ, որից հետո ծեծի է ենթարկել Արազ Ամիրյանին՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ։ Արազին դրսից հարվածելով բերել է խոհանոց, այնտեղ շարունակել է ծեծել, ինչից հետո Արազին հաջողվել է փախչել»,- պատմեց Ռաֆայելյանը։

Թեպետ Արազի վրա ֆիզիկական բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն նա իր ցուցմունքում նշել է, որ զգացել է ֆիզիկական ցավ, հոգեական տառապանք, եւ պատռվել է վերնաշապիկի աջ թեւքը։

Տուժող կողմը չի ընդունում զղջման հիմքը, որով որոշվել է հանրային քրեական հետապնդում չհարուցել Ղայթամազյանի նկատմամբ։ Այն, որ նման հիմքով հետապնդում չի հարուցվելու, քննիչը նախկինում տեղեկացրել էր, սակայն, որ որոշումն արդեն ընդունվել է իմացել են երեկ։ Որոշումը ստանալուն պես բողոքարկելու են այն։

«Հաղորդումից հետո Ղայթամազյանը հանդիպել է Արազին, ներողություն խնդրել, սակայն տղան մերժել է իրեն եւ ասել, որ հաշտության որեւէ եզր չի տեսնում, ցանկանում է, որ ենթարկվի քրեական պատասխանատվություն։ Ոստիկանության աշխատակիցն ալկոհոլի ազդեցութան տակ բռնություն է կիրառում անչափահասի նկատմամբ, եւ այդքանից հետո պետք է ասի՝ կներեք, սխալ եմ արել ու գործը կարճվի՞, ինքն էլ շարունակի ծառայել։ Դա բարոյակա՞ն է։ Եթե լիներ միջանձնային վեճ, ինքը չլիներ ալկոհոլի ազդեցության տակ, Արազն էլ՝ անչափահաս, գուցե այդ դեպքում հասկանալի լիներ, բայց սա խնդիր է»,- ընդգծեց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ վարույթ պետք է նախաձեռնվել 196-րդ հոդվածի հատկանիշներով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), որը նախատեսում է ազատազրկում է 3-5 տարի ժամկետով։ Տուժող կողմը ցանկանում է նաեւ, որ Արսեն Ղայթամազյանի լիազորությունները դադարեցվեն։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 1-ին, տարածվել էր տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։

Ավելի ուշ  Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ մայիսի 10-ին քննչական վարչությունում 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2006 թվականին ծնված երիտասարդը ճանաչվել է տուժող։

Նախաքննության ընթացքում  քրեականի պետն իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին եւ ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաեւ նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել եւ գիտակցում է, որ դրսեւորել է ոչ պատշաճ վարքագիծ եւ խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:  Գործուն զղջալու, այսինքն ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է:

 ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ապրիլի 14-ին սկսվել է ծառայողական քննություն եւ հաստատվել վերոհիշյալ փաստը: Մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հռոմի ստատուտը իսկական գլխացավանք է դարձել իշխանությունների համար. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Թուրքիայի կենտրոնական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իրանցիները կշարունակեն խափանել թշնամիների դավադրությունները. ծովակալ Թանգսիրի

01/02/2026
Միջազգային

Իրանը դատապարտում է Իսրայելի հարձակումները Լիբանանի տարբեր շրջանների վրա. Բաղայի

01/02/2026
Նորություններ

ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին 48 ժամվա ընթացքում. Վուչիչ

01/02/2026
Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայի կենտրոնական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական